Ես՝ Մարիամ Հովհաննիսյանս, ֆրանսերենի դասավանդմամբ զբաղվում եմ 2021 թվականից։ @french_with_mariamm ինստագրամյան էջում կիսվում եմ օգտակար բովանդակությամբ՝ ֆրանսերենի ուսուցումը դարձնելով ավելի պարզ և հասանելի։
2024 թվականին ստեղծեցի իմ հեղինակային A1 և A2 թվային ֆրանսերենի գրքերը, որոնք օգնում են սովորողներին արագ կառուցել ամուր լեզվական հիմք և վստահ հաղորդակցվել։
Ohlalalaa հարթակում առաջարկում եմ անհատական և խմբակային առցանց դասընթացներ՝ նախատեսված Ֆրանսիա նոր տեղափոխվածների, ուսանողների, մասնագետների և ֆրանսերեն սովորել ցանկացողների համար։ Դասընթացներում առաջնային է խոսակցական ֆրանսերենի զարգացումն ու առօրյա կյանքում լեզվի կիրառումը։